Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 12
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

24 սեպտեմբերի 2024 թվականի N 12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԹՆԱՌԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ՌԱՖ ՕՋԱԽ» ՍՊԸ-Ի և «Օ ՓԻԵՌ ԳՐՈՒՊ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ» ՍՊԸ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԹՆԱՌԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ (1-ԻՆ ՓՈՒԼ)

2024թվականի սեպտեմբերի 24 -ին ժամը 14:30-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքի Կաթնառատ  բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի  ունեցավ  «ՌԱՖ ՕՋԱԽ»ՍՊԸ-ի և »Օ Փիեռ Գրուպ Ունիվերսալ»ՍՊԸ կոնսորցիումի կողմից Կաթնառատ բնակավայրում կրթահամալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումը  (1-ին  փուլ):
 Հանրայինքննարկմանմասնակիցներիցանկըևհանրային լսումներիտեսաձայնագրության սկավառակը կցվումէսույնարձանագրությանը:
Հանրային քննարկումներին մասնակցում էին  Տաշիր համայքի Կաթնառատ  բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Մովսիսյանը, Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նունե Սոլոյանը,  Տաշիրի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները, «ՌԱՖ ՕՋԱԽ» ՍՊԸ-ի ճարտարապետ Արթուր  Ստեփանյանը, ՀՏԶ հիմնադրամի բնապահպան Արմինե Գաբրիելյանը, «Շին կոմֆորտ» ՍՊԸ ներկայացուցիչները և բնակավայրի  բնակիչներ:
Հանրային քննարկումը վարում էր Տաշիր համայնքի ղեկավարիլիազորվածտվյալ հանրային լսման համար պատասխանատու անձ,Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Մովսիսյանը, ով նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ընթերցեց հանրային քննարկման օրակարգը  և հայտնեց, որ հանրային քննարկման մասին հայտարարությունը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական  կայքում,  փակցվել՝ Համայնքի ղեկավարի  նստավայրի և ազդակիր բնակվայարի վարչկան  շենքի՝ հայտարարությունների համար առանձնացված ցուցատախտակի վրա, քննարկումներից առնվազն քսանմեկ աշխատանքային օր առաջ հրապարակվել է
«Առավոտ» օրաթերթում և հավելեց, որ սահմանված ժամկետում շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ չեն ներկայացվել:
 Կ.Մովսիսյանը խոսքը փոխանցեց ՀՏԶ հիմնադրամի բնապահպան 
Ա.Գանրիելյանին: Ա. Գաբրիելյանը ողջունեց ներկաներին և նշեց, ՀՏԶՀ-ը պատվիրատու կազմակերպությունն է և նշված ծրագիրը իրականացվում է մինչև 2026 թվականը կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող 300 դպրոցմների ծրագրի շրջանակներում:  Համաձայն   «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» ՀՀ օրենքի՝ իրականացվում է հանրային քննարկում, քանի որ կառուցապատվող տարածքը գերազանցում է 1500քմ մակերեսը: Առաջին հանրային քննարկման  նպատակն է՝ իրազեկել իրականացվելիք աշխատանքների, բնապահպանական միջոցառումների մասին: 2-րդ հանրային քննարկումը կհրավիրվի գործընթացի ամբողջական աարտից հետո: Հանրային լսումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմվելու է արձանագրություն, որի հիման վրա Տաշիր համայնքի ավագանին 30 աշխատանքային օրում կկայացնի որոշում՝ դպրոցի կառաւոցման աշախատանքների իրականացմանը նախնական համձայնություն տալու մասին : 
Ճարտարապետ Լիլիթ Գրիգորյանը ներկայացրեց օրենսդրական կարգավորումները և հավելեց, որ համաձայն քաղաքաշինության ոլորտը կարգավորող օրենքի ներկայացվող ծրագրիը ենթակա է ՇՄԱԳ փորձաքննության:
Լ.Գրիգորյանը ներկայացրերց Կաթնառատ բնակավայրիվարչականտարածքումկառուցվող կրթահամալիրի նախագիծը և շինարարական աշխատանքների իրականացման ժամկետները: Համաձայն տիպային նախագծի Կաթնառատ բնակավայրում   կառուցվելու է 200 տեղանոց և 80 տեղանոց կրթահամալիր: Կրթահամալիրի շենքը բաղկացած է լինելու երեքհարկանի դպրոցից և երկհարկանի մանկապարտեզից: Մանկապարտեզի և դպրոցի համար նախատեսված են ամբարձիչներ և թեքահարթակներ՝  ֆիզիկական և հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար: Կրթահամալիրը կառուցվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան: 1-ին հարկում նախատեսվում են դասասենյակներ, վարչական սենյակներ, բուֆետ և հանդիսությունների սրահ: 2-րդ հարկում ևս  լինելու են դասասենյականեր: Մանկապարտեզի շենքը նախատեսվում է 4 խմբի համար: Նկուղային հարկը, անհրաժեշտության դեպքում, կօգտագործվի որպես թաքստոց, ինչպես նաև նկուղային հարկում են լինելու բուժկետը, գրադարանը,սանհանգույցները:
Դպրոցի տարածքը բարեկարգվելու է, կանաչապատվելու է: Բնապահպանական ազդեցությունները լինելու են լոկալ, իրականացվելու են մեղմացնող  միջոցառումներ: Իրականացվելու է շինհրապարակի ցանկապատում, ինչպես նաև անվտանգության միջոցառումներ:
 Համայնքի բնակիչների կողմից հնչեցին միշարք հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:          
Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ բնակավայրի բնակիչները, հավանությունտվեցիններկայացվածծրագրինևողջունեցիննախատեսվող գործունեությանը:

 Քննարկումների

պատասխանատու՝                             Տաշիր համայնքի   Կաթնառատ բնակավայրի                                                                                                          

                                                           վարչական ղեկավար Կ. Մովսիսյան


Ձեռնարկող`                                              
«ՌԱՖՕՋԱԽՍՊԸ
                                                                 տնօրեն  Ա. Ասրյան



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner