Այսօր: Շաբաթ, 25 Հուլիսի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 508-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հուլիսի 2026 թվականի N 508-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔ, ԳՅՈՒՂ ՄԵԾԱՎԱՆ 06-074-0008-0030 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 382-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Սարմեն Արսենի Քաչակուլյանի (անձնագիր՝ AO0494609) դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը (գրանցամատյան՝ 994, 995), պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-24062026-06-0203 որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 24.07.2025թ. N 1028-Ն որոշումը, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված չափագրման փաթեթը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 13.11.2008թ. N 1328-Ն և 04.05.2023թ. N 687-Ն որոշումներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրինական հատկացված 0.036 հա և օրենքի ուժով հասանելիք 0.03 հա՝ ընդհնոուր 0.066 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և այն որ մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Հաստատել Տաշիր համայնք, գյուղ Մեծավան, 06-074-0008-0030 կադաստրային ծածկագրով, 0.066 հա մակերեսով հողամասի սահմանները համաձայն «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։

2․ Օրենքի ուժով ճանաչել Սարմեն Արսենի Քաչակուլյանի (29.06.1968թ.) սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան, 06-074-0008-0030 կադաստրային ծածկագրով, 0.066 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:

3. Օրենքի ուժով ճանաչել Սարմեն Արսենի Քաչակուլյանի (29.06.1968թ.) սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան, 06-074-0008-0030 կադաստրային ծածկագրով, 0.066 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա օրինական կառուցված 376.56 քմ. ընդհանուր մակերեսով շինությունների նկատմամբ համաձայն ներկայացվող շինությունների բնութագրի։

4. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 10.06.2026թ. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնք, գյուղ Մեծավան 06-074-0008-0030 կադաստրային ծածկագրով հողամասի եվ շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու եվ համայնքի ղեկավարի 2026 թվականի ապրիլի 7-ի n 277-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 382-Ա որոշումը:

5․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner