Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Գևորգ Բարսեղի, Մելինա Հովսեփի, Ժորա Գևորգի, Վարուժան Գևորգի Դիլբարյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 515871, տրված 24․12․2001թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 26․08.2024թ.-ի Թիվ ՔԴ-857-24)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացիներ Գևորգ Բարսեղի, Մելինա Հովսեփի, Ժորա Գևորգի, Վարուժան Գևորգի Դիլբարյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0263-0078 կադաստրային ծածկագրով 1,0 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: