Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Ժորա Պողոսյան»-ի 2025 թվականի հունվարի 31-ի N60-25 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45 -րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Անի բ/զ հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Ժորա Պողոսյան»-ի հայտը բավարարել և նրան տալ 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար ոգելից, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: