|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հունվարի 2025 թվականի N 09-Ա |
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ «ՏԱՇԻՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ՏԱՇԻՐԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՀԼԻՃՆԵՐԻ ԵՎ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1. 2025 թվականի համար «Տաշիրի մշակույթի կետրոն» ՀՈԱԿ-ի դահլիճի վարձակալության վարձավճարը մեկ ժամվա համար սահմանել 15000 (տասհինգ հազար) , իսկ ջեռուցման շրջանում՝ 25000 (քսանհինգ հազար) դրամ: 2. 2025 թվականի համար «Տաշիրի մշակույթի կետրոն» ՀՈԱԿ-ի սենյակների վարձակալության վարձավճարը 1 քմ համար սահմանել 700 (յոթ հարյուր) դրամ: 3. 2025 թվականի համար «Տաշիրի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճի վարձակալության վարձավճարը մեկ ժամվա համար սահմանել 5000 (հինգ հազար) , իսկ ջեռուցման շրջանում՝ 15000 (տասնհինգ հազար) դրամ: 4. Բարեգործական նպատակներով կազմակերպվող միջոցառումների համար դահլիճներըը տրամադրել անվճար: |
Կողմ -11 ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՐՇԱԿՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱԻԴԱ ՅՈՒՍՈՒԲՈՎ ՎԻՏԱԼԻ ՋԱՎՈՒԿՑՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՍՈԼՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|