Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով «ՎԱՅԹ ՔՈՄՈՒՆԻՔԵՅՇՆ» -ի տնօրեն Արա Յավրումյանի դիմումը՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է ՝
1. Հայսատանի Հանրապետության Տաշիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող, ք.Տաշիր, Վ.Սարգսյան 95 հասցեում գտնվող 300քմ մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով տրամադրել օգտագործման վարձակալության իրավուքնով «ՎԱՅԹ ՔՈՄՈՒՆԻՔԵՅՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկեությանը:
2.Գույքի վարձակալության վարձավճարը սահմանել ամսական 50000 (հիսուն հազար) դրամ վարձակալության 1-ին տարվա համար:
3.2-րդ և հաջորդ տարիների համար վարձակալության վարձավճարը սահմանել ամսական 400000 (չորս հարյուր հազար) դրամ:
4.«ՎԱՅԹ ՔՈՄՈՒՆԻՔԵՅՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ի դեմս տնօրեն Արա Յավրումյանի, հետ կնքել գույքի վարձակալության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքը պետական գրանցման: