Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանարպետության կառավարության 2001 թվականի ապրիլի 2-ի N286-Ն որոշումով հաստատված կարգի 44-րդ կետի ը) ենթակետով, 73-րդ և 76-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2023 թվականի հունիսի 19-ի ««Դրուզյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրման մասին »» N1090-Ա հրամանը ՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքին սեփականության իրավուքով պատկանող 06-081-0102-0019 կադաստրային ծածկագրով, 6,6772 հա մակերեսով և 06-081-0102-0020 կադաստրային ծածկագրով 12.9414 հա մակերեսով հողամասերում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու համար կնքել սերվիտուտի պայմանգրեր օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող «Դրուզյա» սահմանափակ պատասխանատվության ընկերության հետ:
2.Սերվիտուտի պայմանագրերի ժամկետները սահմանել երկրաբանական ուսումնասիրության թիվ ԵՀԹ-29/3076 թույլտվության ժամկետով:
3. Սերվիտուտի վճարները սահմանել 47 000 (քառասունյոթ հազար) ՀՀ դրամ՝ 06-081-0102-0019 կադաստրային ծածկագրով 6.6772 հա հողամասի համար և 91 000 (իննսունմեկ հազար) ՀՀ դրամ՝ 06-081-0102-0020 կադաստրային ծածկագրով 12.9414 հա հողամասի համար:
4. Սերվիտուտ սահմանելու մասին պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման , իսկ պայմանագրերից ծագող իրավունքները՝ պետական գրանցման: