Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-24/94» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 2024թ. օգոստոսի 29-ի N 3 արձանագրության արդյունքները, հիմք ընդունելով, որ «ՄԱԳ-ԷԼԵԿՏՐՈՆ» ՍՊԸ-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ստորագրված պայմանագիրը, որակավորման և պայմանագրի ապահովումների՝ տուժանքի մասին համաձայնագրերը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. «ՄԱԳ-ԷԼԵԿՏՐՈՆ» ՍՊԸ-ն հետ կնքել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կարիքների համար Մեծավան բնակավայրի մշակույթի տան վերանորոգման և Ապավեն բնակավայրում մոդուլային տիպի վարչական շենքի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայությունների մատուցման պետական գնման «ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-24/94-1» ծածկագրով պայմանագիր: