Ղեկավարվելով Հայաստանի Հանրապեոտության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Տաշիր համայնքի ավագանու 26.06.2022-ի 37-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արմեն Արամի և Անուշ Սերյոժայի Սուքիասյանների սեփականությունը հանդիսացող, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման համար նախատեսվող բնակավայրերի հողեր նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության 0,186483 հա (կադաստրային ծածկագիր՝ 06-008-0224-0031) հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների » գործառնական նշանակությամբ:
2.Հանձնարարել Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության, հողօգտագործման և բնապահպանության բաժնին իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո արտացոլել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: