Հիմք ընդունելով «Տիրամայր Հայաստանի ԴաստիրակությանԿենտրոն» հիմնադրամի անունից լիազորված անձ Գայանե Բաբկենի Մկրտչյանի (ծնված՝ 06.11.1956թ․) դիմումը, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1622592 վկայականը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 2026TNHQVW, «ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ կետերով, 16-րդ կետի «ա» ենթակետով և 18-րդ կետի «բ» ենթակետով, հաշվի առնելով, որ Տաշիր համայնքի Տաշիր քաղաքում գտնվող 06-008-0073-0021 կադաստրային ծածկագրով 0,69919 հեկտար մակերեսով հողամասի վրա 2014-2019 թվականերին ինքնակամ կառուցված հասարակական նշանանակության շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Տաշիր համայնքի Տաշիր քաղաքում գտնվող, 06-008-0073-0021 կադաստրային ծածկագրով 0.69919 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 177.69 քմ. մակերեսով ձեղնահարկը, 33.3հա ընդհանուր մակերեսով նախամուտք-կցակառույցը, 24.83 քմ. ընդհանուր մակերեսով սանհանգույցը, 31,51քմ. պահակատունը, 52.64քմ. հանդիսությունների սրահը, 173.8 քմ. ընդհանուր մակերեսով թվով վեց տաղավարները և 18.45քմ. պարիսպը ճանաչել օրինական համաձայն շինությունների բնութագրի։
2․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հատակագիծը, փաստացի չափագրման արդյունքում հողամասի մակերեսը կազմում է 0,69919 հա։
3․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել «Անարատ Հղության Հայ Քույրերի Միաբանության Տիրամայր Հայաստանի Դաստիրակության Կենտրոն» հիմնադրամի սեփականության իրավունքը։
4․ «Անարատ Հղության Հայ Քույրերի Միաբանության Տիրամայր Հայաստանի Դաստիրակության Կենտրոն» հիմնադրամին պարտավորեցնել՝
1) համայնքային բյուջե վճարել 1 053 130 (մեկ միլիոն հիսուներեք հազար հարյուր երեսուն ) ՀՀ դրամ (հաշվեհամար՝ 900275081124) օրինականացման վճար:
2) ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: