2024 թվականի ապրիլի 10-ին ժամը 12:30-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքի Բլագոդարնոյե բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ «ԲԻ ԷՄ ՍԻ ՊՐՈՋԵՔՏ» ՓԲԸ-ի կողմից Բլագոդարնոյե բնակավայրի վարչական տարածքում ՀՀ Լոռու մարզի Ղարախաչի անդեզիտաբազալտի և հրաբխային ավազների հանքավայրում հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումը (1-ին փուլ): Հանրային քննարկման մասնակիցների ցանկը և հանրային լսումների լուսանկարների սկավառակը կցվում են սույն արձանագրությանը: Հանրային քննարկումներին մասնակցում էին Տաշիր համայքնի Բլագոդարնոյե բնակավայրի վարչական ղեկավար Աշոտ Ավետիսյանը, Տաշիրի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները, աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Ն. Սոլոյանը, «ԲԻ ԷՄ ՍԻ ՊՐՈՋԵՔՏ» ՓԲԸ-ի տնօրեն Արկադի Թումոյանը, ընկերության բնապահպանական խորհրդատուն և բնակավայրի բնակիչներ: Հանրային քննարկումը վարում էր Տաշիր համայնքի ղեկավարի լիազորված տվյալ հանրային լսման համար պատասխանատու անձ, Տաշիր համայնքի Բլագոդարնոյե բնակավայրի վարչական ղեկավար Աշոտ Ավետիսյանը, ով նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ընթերցեց հանրային քննարկման օրակարգը և հայտնեց, որ հանրային քննարկման մասին հայտարարությունը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական կայքում, Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքում, փակցվել՝ Համայնքի ղեկավարի նստավայրի և ազդակիր բնակվայարի վարչկան շենքի՝ հայտարարությունների համար առանձնացված ցուցատախտակի վրա, քննարկումներից առնվազն քսանմեկ աշխատանքային օր առաջ հրապարակվել է « Առավոտ» օրաթերթում և հավելեց, որ սահմանված ժամկետում շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ չեն ներկայացվել: Ա.Ավետիսյանը համառոտ ներկայացրեց հանրային քննարկման ներկայացված հարցի բովանդակությունը՝ նշելով, որ հրավիրված հանրային քննարկումը վերաբերում է «ԲԻ ԷՄ ՍԻ ՊՐՈՋԵՔՏ» ՓԲԸ-ի կողմից Բլագոդարնոյե բնակավայրի վարչական տարածքում ՀՀ Լոռու մարզի Ղարախաչի անդեզիտաբազալտի և հրաբխային ավազների հանքավայրում հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հանրային քննարկման 1-ին փուլին: Այնուհետև Ա.Ավետիսյանը խոսքը փոխանցեց ընկերության տնօրեն Ա. Թումոյանին, ով ներայացրեց «ԲԻ ԷՄ ՍԻ ՊՐՈՋԵՔՏ» ՓԲԸ-ի գործունեությունը, ինչպես նաև նշեց, որ ընկերությունը կստեղծի բնակվայրում նոր աշխատատեղեր, կկատարի ներդրում բնակավայրի սոցիալ – տնտեսական զարգացման ոլորտում: Հնչեցին մի քանի հարցեր կապված հանքավայրի տեղադիրքի և շահագործման վերաբերյալ, որին ընկերության բնապահպանական խորհրդատու Զարուհի Զուռնաչյանը սպառիչ պատասխաններ տվեց: Հանրային քննարկամն ժամանակ, Բլագոդարնոյե բնակավայրի բնակիչների կողմից առաջարկվեց, որ հանքավայրի շահագորժման ժամանակ կիրառել փոշուց օդի մաքրման եղանակներ: Առաջարկությունն ընդունվեց ընկերության տնօրենի կողմից և հայտնեց, որ հայտի մշակման փուլում հաշվի կառնվի և կներառվի: Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ բնակավայրի բնակիչները, հավանություն տվեցին ներկայացված ծրագրին և ողջունեցին նախատեսվող գործունեությանը: Քննարկումների պատասխանատու՝ Տաշիր համայնքի Բլագոդարնոյե բնակավայրի վարչական ղեկավար Ա. Ավետիսյան Ձեռնարկող` «ԲԻ ԷՄ ՍԻ ՊՐՈՋԵՔՏ» ՓԲԸ- տնօրեն Ա. Թումոյան |