Հիմք ընդունելով քաղաքացի Վախթանգ Գարեգինի Ալբերտյանի (ծնված՝ 01.01.1968թ.) դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1610325 վկայականը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշումով հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետը, 50-րդ, 51-րդ, 58-րդ, 60-րդ և 62-րդ կետը և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքրերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 108-Ն որոշումով,
1.Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզի, Տաշիր, Կիրովի փողոց, 125 հասցեի փոխարեն տրամադրել ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Երևանյան փողոց, 125 շինություն հասցեն (փոստային դասիչ 2101), համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի՝ ծածկագիր 06011BKJXVWX:
2.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի 900275081108 հաշվեհամարին մուծել 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ անշարժ գույքի վերահասցեավորման համար: