Հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2182744 վկայականը (տրված 31 հունվարի 2011թ.), ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին պարբեության 1-ին ենթակետով, 7-րդ հոդվածի 16-րդ մասով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավառության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումով հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով և 4-րդ ենթակետի գ) պարբերությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Կառավառության 2 փետրվարի 2002 թվականի N 88 որոշումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, Տաշիր քաղաքի վարչական տարածքում գտնվող, 06-074-0085-0006 կադաստրային ծածկագրով 0.082712 հա մակերեսով, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից առանձնացված 0,011990 գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2Հանձնարարել համապատասխան բաժնին ներկայացված փաստաթղթերի հիման վրա նշված անշարժ գույքի վերաբերյալ կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումից ծագող փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում