Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավառության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումով հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետով, 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Լոռու մարզի մարզպետի 11 հունիսի 2024թ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը տարածքային հատակագծման մասով հաստատելու մասին N 319-Ա որոշմամբ հաստատված Տաշիր համայնքի գլխավոր հատակագիծը, միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակածությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Փոփոխել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, քաղաք Տաշիր Երևանյան փողոց 183/8 հասցեում գտնվող, 06-008-0144-0042 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,002772 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները կադաստրային քարտեզում էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, կապի հողերից՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի նշանակության, համապատասխանեցնելով Տաշիր համայնքի նոր հաստատված գլխավոր հատակագծին:
2․Հանձնարարել համապատասխան բաժնին ներկայացված փաստաթղթերի հիման վրա նշված անշարժ գույքի վերաբերյալ կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում։
3.Սույն որոշումից ծագող փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։