Հիմք ընդունելով քաղաքացի Արայիկ Սմբատի Գասպարյանի (անձնագիր՝ 2909 357709, տրված 16.10.2009թ.) դիմումը (մուտք՝ 24/06/2025, ՔԴ-563-25), Տաշիր համայնքի ղեկավարի կողմից՝ 25 հունիսի 2025թվականին տրված քաղվածքը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով և 8-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,067392 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Օրենքի ուժով ճանաչել Արայիկ Սմբատի Գասպարյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 06-008-0091-0011 կադաստրային ծածկագրում գտնվող 0,067392 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի Կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։