Ղեկավարվելով «Շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, « Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հնարապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման 28-րդ կետը և 19.06.2024-ի «Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործանական նշանակությամբ 15,5373 հա մակերեսով հողամասում 2 ծածկարանների կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ 2025 թվականի հունվարի 30- ի հանրային քննարկման արձանագրությունը Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ նախնական համաձայնություն «Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործանական նշանակությամբ 15,5373 հա մակերեսով հողամասում 2 ծածկարանների կառուցման աշխատանքների իրականացմանը: 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հնարապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական տարածքում «Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակությամբ 15,5373 հա մակերեսով հողամասում 2 ծածկարանների կառուցման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին» N 72-Ա որոշումը: |