Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 94-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշումով հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը մրցույթով՝ վարձակալության իրավունքով, տրամադրել օգտագործման:
2. Սահմանել հողամասերի վարձակալության վճարի մեկնարկային գները` համաձայն հավելվածի: