Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



13 հունվարի 2025 թ.

06-008-0400-0102 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին ենթակետով, 7-րդ հոդվածի 16-րդ ենթակետով, 8-րդ հոդվածի 1-ին ենթակետով, Հայաստանի Հանրապետության Կառավառության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումով հաստատված կարգի  25-րդ կետի 1-ին ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Լոռու մարզի մարզպետի 11 հունիսի 2024թ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը տարածքային հատակագծման մասով հաստատելու մասին N 319-Ա որոշումը, միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակածությունները

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, Տաշիր քաղաքի վարչական տարածքում գտնվող 06-008-0400-0102 կադաստրային ծածկագրով 5,99952հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի  նպատակային նշանակությունը փոփոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության:

2․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնք, Տաշիր քաղաքի վարչական տարածքում գտնվող 06-008-0400-0102 կադաստրային ծածկագրով 5,99952հա մակերեսով արոտավայրի գործառնական նշանակությունը փոփոխել կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտներ հողերի:
3․Հանձնարարել համապատասխան բաժնին ներկայացված փաստաթղթերի հիման վրա նշված անշարժ գույքի վերաբերյալ կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում։
4.Սույն որոշումից ծագող փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner