Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 ապրիլի 2025 թ.

ԱՆԱՀԻՏ ՌԱԶՄԻԿԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, ՍՈՒՍՈՒՆՆԱ ԱՆՈԼԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ,ԱՆԱՀԻՏ ԹԵԼԵՄԱԿԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, ԴԻԱՆԱ ՌԱԶՄԻԿԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՌԱԶՄԻԿ ՍԵԴՐԱԿԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան

Անահիտ Ռազմիկի Մարտիրոսյանը,Սուսաննա Անոլի Մարտիրոսյանը,Անահիտ Թելեմակի Մարտիրոսյանը,Դիանա Ռազմիկի Մարտիրոյանը և Ռազմիկ Սեդրակի Մարտիրոսյանը, հանդիսանալով հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չեն  կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2025 թվականի ապրիլի 03-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի և գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տվյալների՝ 2․356 հա ընդհանուր մակերեսով,06-082-0132-0169,06-082-0101-0018,06-082-0129-0007,06-082-0022-0003 և 06-091-0144-0035 ծածկագրերով  հողամասերը հանդիսանում են Անահիտ Ռազմիկի Մարտիրոսյանի,Սուսաննա Անոլի Մարտիրոսյանի,Անահիտ Թելեմակի Մարտիրոսյանի,Դիանա Ռազմիկի Մարտիրոյանի և Ռազմիկ Սեդրակի Մարտիրոսյանի սեփականությունը, որոնք իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով համարվում են հարկվող օբյեկտ :

Նշված հողատմասերի հողի հարկը 2008-2020 թվականների համար կազմում է  220․405  (երկու հարյուր քսան հազար չորս հարյուր հինգ)  ՀՀ դրամ,որից 140․018 (հարյու քառասուն  հազար տասնութ ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 80․387  (ութսուն հազար երեք հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։

Անշարժ գույքի հարկը 06-082-0132-0169,06-082-0101-0018,06-082-0129-0007,06-082-0022-0003 ծածկագրերով անշարժ գույքերի մասով   2021-2024 թվականների համար  կազմում է   1․679 ( հազար վեց հարյուր յոթանասունինը) ՀՀ դրամ, 06-091-0144-0035 ծածկագրով անշարժ գույքի մասով   2021-2024 թվականների համար  կազմում է 3․934(երեք հազար ինը հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ ։

2025 թվականի ապրիլի 03-ին  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 18-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չեն ներկայացել Անահիտ Ռազմիկի Մարտիրոսյանը,Սուսաննա Անոլի Մարտիրոսյանը,Անահիտ Թելեմակի Մարտիրոսյանը,Դիանա Ռազմիկի Մարտիրոյանը և Ռազմիկ Սեդրակի Մարտիրոսյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 11․04․2025-ի) :

(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Անահիտ Ռազմիկի Մարտիրոսյանի,Սուսաննա Անոլի Մարտիրոսյանի,Անահիտ Թելեմակի Մարտիրոսյանի,Դիանա Ռազմիկի Մարտիրոյանի և Ռազմիկ Սեդրակի Մարտիրոսյանի  բացակայությամբ):

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրեսգրքի 225-րդ հոդվածի ՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով ՝

                                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1․ Անահիտ Ռազմիկի Մարտիրոսյանից,Սուսաննա Անոլի Մարտիրոսյանից,Անահիտ Թելեմակի Մարտիրոսյանից,Դիանա Ռազմիկի Մարտիրոյանից և Ռազմիկ Սեդրակի Մարտիրոսյանից  հօգուտ Տաշիր համայնքի բյուջեի գանձել  226․018 ( երեք հարյուր քսանվեց հազար տասնութ  ) ՀՀ դրամ՝ որպես հողի հարկի և անշարժ գույքի հարկի պարտքի գումար․

220․405  (երկու հարյուր քսան հազար չորս հարյուր հինգ)  ՀՀ դրամ՝ որպես 2․356 հա ընդհանուր մակերեսով,06-082-0132-0169,06-082-0101-0018,06-082-0129-0007,06ճ082-0022-0003 և 06-091-0144-0035  ծածկագրով հողամասերի հողի հարկ, որից   140․018 (հարյու քառասուն  հազար տասնութ ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 80․387  (ութսուն հազար երեք հարյուր ութսունյոթ)  ՀՀ դրամ՝ որպես տույժ ,

1․679 ( հազար վեց հարյուր յոթանասունինը) ՀՀ դրամ՝ որպես 06-082-0132-0169,06-082-0101-0018,06-082-0129-0007,06-082-0022-0003 ծածկագրերով անշարժ գույքերի հարկ, 934(երեք հազար ինը հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ՝ որպես 06-091-0144-0035 ծածկագրով անշարժ գույքերի հարկ ։ Հաշվեգրել և բռնագանձել մայր գումար և տոկոսներ մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275083013 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկը՝ 900275002013 և 900275002054  հաշվեհամարին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner