2024 թվականի հուլիսի 2-ին, ժամը 14:30-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում ունեցավ ՀԷՑ ՓԲԸ –ի կողմից 110/35/10 կՎ «Ստեփանավանե և «Տաշիրե ենթակայանների 2-րդ սնուցումների ապահովումը նոր կառուցվող 110կՎ «Ստեփանավան -2» օդային գծով նախագծի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումը (1-ին փուլ): Հանրային քննարկման մասնակիցների ցանկը և հանրային լսումների լուսանկարների սկավառակը կցվում են սույն արձանագրությանը: Հանրային քննարկումներին մասնակցում էին Տաշիր համայքնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նունե Սոլոյանը, Տաշիրի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները, «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-Ի գլխավոր բնապահպան Կարինե Մովսիսյանը բնակավայրի բնակիչներ: Հանրային քննարկումը վարում էր Տաշիր համայնքի ղեկավարի լիազորված տվյալ հանրային լսման համար պատասխանատու անձ, Տաշիր համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նունե Սոլոյանը, ով նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ընթերցեց հանրային քննարկման օրակարգը և հայտնեց, որ հանրային քննարկման մասին հայտարարությունը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական կայքում, փակցվել՝ Համայնքի ղեկավարի նստավայրի և ազդակիր բնակվայարի վարչկան շենքի՝ հայտարարությունների համար առանձնացված ցուցատախտակի վրա, քննարկումներից առնվազն քսանմեկ աշխատանքային օր առաջ հրապարակվել է « Առավոտ» օրաթերթում և հավելեց, որ սահմանված ժամկետում շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ չեն ներկայացվել: Նունե Սոլոյանը այնուհետև խոսքը փոխանցեց «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-Ի գլխավոր բնապահպան Կարինե Մովսիսյանին: Կ.Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և ներկայացրեց ՀԷՑ ՓԲԸ-ի կողմից իրականացվող աշխատանքները, որոնք ենթադրում են 110կՎ հզորությամբ նոր օդային գիծի կառուցում: Նախատեսվող գործունեությունը ենթակա է ՇՄԱԳ-ի և փորձաքննության : Համաձայն օրենսդրության ՀԷՑ ՓԲԸ- Տաշիր համայնքի ղեկավարին ներկայացրել է ծանուցում, հանրային լսումներ կազմակերպելու վերաբերյալ: Կ. Մովսիսյանը նշեց, որ Օրենքով նախատեսված է 2 հանրային լսում՝ առաջին հանրային լսումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման փուլում և րկրորդ հանրային լսումը կազմակերպվում և իրականացվում է փորձաքննության ընթացքում` լիազոր մարմնի համակարգում գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` փորձաքննական կենտրոն) կողմից: 110կՎ հզորությամբ նոր օդային գիծի կառուցման աշխատանքները սկսվելու են վանաձորքաղաքից և ավարտվելու են Տաշիր համայնքում՝ ընդգրկելով Տաշիր քաղաքը և Սարատովկա բնակավայրը: 110կՎ հզորությամբ նոր օդային գիծը անցնելու է գոյություն ունեցող հենարանների և այն տարածքներում , որտեղ , որ գոյություն ունեցող հենարանները չեն բավարարի, կլինի ճյուղավորում և որպեսզի Տաշիր ենթակայնը սնվի ենթակայանի համար նախատեսվում է կառուցել առանձին գիծ: Համայնքի տարածքով անցնող գծի երկարությունը կազմելու մոտ 8,7 կմ : Հանրային լսման մասնակիցները ՀԷՑ ՓԲԸ ներկայացուցիչներին տվեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ բնակավայրի բնակիչները, հավանություն տվեցին ներկայացված ծրագրին և ողջունեցին նախատեսվող գործունեությանը: |