Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 ապրիլի 2024 թ.

«ԲՈԶՈՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարաման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշումով, ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2024 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 02-Ն որոշման հավելված 1-ի 1-ին կետով, հիմք ընդունելով «Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն Ջոն Պողոսյանի դիմումը (մուտք` 2022 թվականի հոկտեմբերի 10-ի ՏԴ 17-23)՝


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.«Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ տալ ծածկարանի կառուցման շինարարության թույլտվություն:
2.«Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի 900275081207 հաշվեհամարին մուծել 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարական թույլտվության համար:
3.«Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայքի ղեկավարին ներկայացնել 2-5 ձևի տեղեկանք:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝58cd90e5-3fd4-4e07-8f2a-0a085fdfaed7



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner