Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի օգոտոսի 3-ի «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» N 920-Ն որոշումով և հիմք ընդունելով Սայաթ Սամվելի Սուքիայանի դիմումը (մուտք՝ 16.04.2026-ի ՔԴ 314-26 )՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Սայաթ Սամվելի Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված, օտրաված HONDA ELYSION 2,4 մակնիշի, 01IX066 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի 21749 (քսանմեկ հազար յոթ հարյուր քառասունինը ) դրամ գերավճարը, BMW 3351մակնիշի 01ZZ066 պետհամարանիշի ավտոմեքենայի 115875 (հայրուր տասնհինգ հազար ութ հարյուր յոթանասունհինգ ) դրամ գերավճարը, հաշվանցել և մարել Սայաթ Սամվելի Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված BMW 330 i մակնիշի, 01BM066 պետհամարանիշի ավտոմեքենայի առկա հարկային պարտավորությունը: