Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2025-ի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համյանքի սեփականությանը պատկանող հողամասը նվիրատվության կարգով Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին» N64- Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող, ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Մեծավան հասցեում գտնվող 3,464 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 06-074-0374-0049) անտառային նշանակության անտառ հողամասը նվիրատվության կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը:
2․Հայաստանի Հանրապետության հետ կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման։
3. Նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման: