Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Խանում Գրիգորյան»-ի 2026 թվականի փետրվարի 25-ի N76-2 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 45 -րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 192 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Խանում Գրիգորյան»-ի հայտը բավարարել և նրան տալ 2026 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար ոգելից, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: