Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Տաշիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1․Թույլատրել Հայաստանի Հանարպետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող քաղաք Տաշիր, Դպրոցականների փողոց, բ/շ 10, բնակարան 37 հասցեում գտնվող անշարժ գույքը (63.1քմ մակերեսով բնակարան վկայական N1687839 ) օտարել աճուրդով: 2․Գույքի մեկնարկային գինը սահմանել 1660000 (մեկ միլիոն վեց հարյուր վաթսուն հազար) դրամ՝ համաձայն «ԻՆԵՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի գնահատման N02/18223-Ա հաշվետվության (Որակավորման վկայական NԱԳԳ 303): |