Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Արփինե Հենրիկի, Թերմինե Հենդրիկի (լիազորված անձ՝ Հենրիկ Բուլիկի Մարդոյան ծնված՝ 03/07/1957թ․), Թերեզա Հենրիկի, Աիդա Հենրիկի, Հենրիկ Բուլիկի Մարդոյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 06032023-06-0043, տրված 06․03․2023թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 23․03.2026թ.-ի Թիվ ՔԴ-241-26)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Արփինե Հենրիկի, Թերմինե Հենդրիկի, Թերեզա Հենրիկի, Աիդա Հենրիկի, Հենրիկ Բուլիկի Մարդոյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-100-0144-0013 կադաստրային ծածկագրով 0,525 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները