Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2026-2028 թվականների սոցիալական ծրագիրը հաստատելու մասին 4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին 5. Գույքագրման փաստաթղթերում փոփոխություն կատարելու մասին 6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին 7. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի բնակավայրերի միջբնակավայրերի և ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին 8. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի փողոցների լուսավորության համակարգի հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին 9. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի համար 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տիպային շենքի կառուցում սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին 10. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին 11. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Ապավեն, Արծնի, Լեռնահովիտ, Ձորամուտ, Մեծավան, Նորաշեն, Պետրովկա, Պաղաղբյուր բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում, վերանորոգում, ընդլայնում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին 12. «Հայաստանի Հանրապետության Տաշիր համայնքի Ապավեն, Արծնի, Լեռնահովիտ, Ձորամուտ, Մեծավան, Նորաշեն, Պաղաղբյուր, Սարչապետ բնակավայրերի ճանապարհների վերանորոգում՝ սալարկմամբ» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին 13. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի բնակավայրերի միջբնակավայրերի և ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագիրը հաստատելու մասին 14. «Հայաստանի Հանրապետության Տաշիր համայնքի համար 2 նախադպրոցական ուսումնական հատատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու մասին 15. Փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին 16. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին 17. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում ընդգրկվող,պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության տրամադրմանը համաձայնություն տալու մասին 18. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 21-ի N 63-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 19. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: |