|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 փետրվարի 2023 թվականի N 24-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հնարապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 21-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով
Տաշիր համայքնի ավագանին որոշում է 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը ` համաձայն հավելված 1-ի: 2. Հաստատել ընդունելության համար դիմած քաղաքացիների համար լրացվող ուղղորդող թերթիկի ձևը` համաձայն հավելված 2-ի: 3. Սույն որոշումը և քաղաքացիների ընդունելության օրերի և ժամերի մասին տեղեկատվությունը փակցնել համայնքապետարանի, Տաշիր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերի շենքերում` քաղաքացիների համար տեսանելի վայրում: 4. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարին: |
Կողմ -15 ԱՆԱԽԱՍՅԱՆ ՎԱՀԵ ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՐՇԱԿՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱԻԴԱ ՍՈԼՈՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՍՈՂՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՄԵԼԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(15.40 Կբ)
Հավելված 1 |
 |
(12.30 Կբ)
Հավելված 2 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|