|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 փետրվարի 2025 թվականի N 14-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, 06-039-0712-0074 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 13.84832 ՀԵԿՏԱՐ ԱՐՈՏԱՎԱՅՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պարբերության 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3 –րդ հոդվածի 5-րդ, 8-րդ, 9-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշումով ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N 2/փ- 409 դրական եզրակացությունը
Տաշիր համայնքի ավագանին որոշում է 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից 13.84832 հա (կադաստրային ծածկագիր 06-039-0172-0074) արոտավայր հողատեսքը փոխադրել անտառային նպատակային նշանակության անտառներ գործառնական նշանակությամբ: 2. Համայնքի ղեկավարին` նշված փոփոխությունները արտացոլել Լեռնահովիտ բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի / Լեռնահովիտ բնակավայրի/ հաստատված գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունները |
Կողմ -17 ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԴԱԼՅԱՆ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՎԻԳԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐԴՈՅԱՆ ԱԻԴԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ՎԻՏԱԼԻ ՅՈՒՍՈՒԲՈՎ ՋՈՆ ՊՈՂՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՋԱՎՈՒԿՑՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՍՈԼՈՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ՍՈՂՈՅԱՆ ԱՆՈՒՇ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԻԶԱԲԵԼԱ ՏՈՄԵՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|