Այսօր: Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 հուլիսի 2026 թ.

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՇԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-008-0238-0012 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻ

 Հիմք ընդունելով քաղաքացի Արմեն Սերգեյի Գրիգորյանի (ծնված՝ 10.02.1963թ., նույնականացման քարտ 2002630660, տրված 25.11.2025թ.) դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 479466 վկայականը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 2026FDSHC8, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով,«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ կետերով, 13-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, հաշվի առնելով, որ Տաշիր համայնքի Լեռնահովիտ բնակավայրում գտնվող 06-008-0238-0012 կադաստրային ծածկագրով 0,06500 հեկտար մակերեսով հողամասի վրա 2015-2019 թվականերին ինքնակամ կառուցված բնակելի նշանանակության շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Տաշիր համայնքի Տաշիր բնակավայրում գտնվող, 06-008-0238-0012 կադաստրային ծածկագրով 0,06500 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 46.26 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տունը և մառանը ճանաչել օրինական։
2․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հատակագիծը, հողամասի մակերեսը փաստացի չափագրման արդյունքում կազմում է 0,06500 հեկտար։
3․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Արմեն Սերգեյի Գրիգորյան սեփականության իրավունքը։

4․ Արմեն Սերգեյի Գրիգորյանի՝

1) համայնքային բյուջե վճարել 47560 (քառասուն յոթ հազար հինգ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ օրինականացման վճար, (հաշվեհամար՝ 900275081124):

2) ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

 

5. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner