1․ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 05․12․2025-ին ստացված N01/30,6/5/10499-2025 գրության համաձայն՝ «Առողջ սունկ» ՍՊ ընկերությունը ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Նովոսելցովո և Սարատովկա բնակավայրերի վարչական տարածքում ընդերքօգտագործման հետ կապված գործողություններն իրականացնում է առանց գրությունում նշված հողամասերի օգտագործման իրավունքի և նպատակային նշանակության համապատասխան փոփոխության։ Նշված վարչական իրավախախտման համար օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100․000 (հարյուր հազար) ՀՀ դրամ։
Նշված փստի պատճառով 2025 թվականի դեկտեմբերի 05-ին «Վարչարարությանն հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի և 6-րդ գլուխում սահմանած կարգով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։
ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կողմից «Աողջ սունկ» ՍՊ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Արեգ Ազոյանի, զգուշացվել է նշված հողամասերում իրականացվող ընդերքօգտագործման հետ կապված գործողությունները դադարեցնելու , ՀՀ օրենսդրությամբ և օրենքով սահմանված կարգով Տաշիրի համայնքապետարան նշված հողամասերի նպատակային նշանակության փոփոխության համար դիմելու վերաբերյալ։
«Վարչարարությանն հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից արձանագրած հողատարածքներից միայն ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Նովոսելցովո բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 06-081-0108-0012 ծածկագրով, 13․46 ընդհանուր մակերեսով հողամասում է «Առողջ սունկ» ՍՊ ընկերությունը ընդերքօգտագործման հետ կապված գործողություններն իրականացրել առանց նշված հողամասի օգտագործման իրավունքի և նպատակային նշանակության համապատասխան փոփոխության։ Գրությունում նշված մյուս հողամասերում «Առողջ սունկ» ՍՊ ընկերությունն ընդերքօգտագործման հետ կապված գործողություններ չի իրականացնում։
Նշված փաստական հանգամանքը հաշվի առնելով՝ 2025 թվականի դեկտեմբերի 05-ին Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակում 2025 թվականի դեկտեմբերի 25-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է «Առողջ սունկ» ՍՊ ընկերության տնօրեն Արեգ Ազոյանը (հիմք՝ 09.12.2025-ի փոստային անդորրագիր) : (Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված «Առողջ սունկ» ՍՊ ընկերության տնօրեն Արեգ Ազոյանի բացակայությամբ):
2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 05․12․2025-ին ստացված N01/30,6/5/10499-2025 գրությունը,
Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցների կողմից 15․12․2025-ին կազմած տեղազննության ակտը և Տաշիրի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքով հարուցված N 4/1 վարչական վարույթի լսումների արձանագրությունը։
Համաձայն « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը,օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Հայաստանի հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն՝ համայնքի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ. հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ.
2-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում , կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերով ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր,ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ իրավախախտում թույլ տված անձանց՝ օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Տվյալ դեպքում «Առողջ սունկ» ՍՊ ընկերության տնօրեն Արեգ Ազոյանը ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Նովոսելցովո բնակավայրի վարչական սահմանում գտնվող, 06-081-0012 ծածկագրով, 13․46 հա ընդհանուր մակերեսով հողամասում ընդերքօգտագործման հետ կապված գործողություններ է իրականացրել է առանց նշված հողամասի օգտագործման իրավունքի և նպատակային նշանակության համապատասխան փոփոխության։
Նշված գործունեությունը դադարեցրել է միայն Տաշիրի համայնքապետարանի կողմից զգուշացումից հետո։ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով::
Ելնելով վերոգրյալից , հիմք ընդունելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 05․12․2025-ին ստացված N01/30,6/5/10499-2025 գրությունը և Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների հատկանիշներով նախատեսված «Առողջ սունկ» ՍՊ ընկերության տնօրեն Արեգ Ազոյանի կողմից վարչական իրավախատում կատարելու հիմքով հարուցված N 4/1 վարչական վարույթի շրջանակում 2025 թվականի դեկտեմբերի 25-ին կայացված լսումների նիստի արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով, 115-րդ հոդվածի , Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումենրի մասին օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի, 244.9-րդ հոդվածի , 37-րդ, 281-րդ, 282-րդ և 283-րդ հոդվածներով, «Վարչարաության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով, 30-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետով , 53-րդ, 58-60-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1, 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝
1. «Առողջ սունկ» ՍՊընկերության տնօրեն Արեգ Ազոյանին ենթարկել վարչական պատասխանատվության Հյասատանի Հանրապետության վարչական իրավախախտումենրի մասին օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով նախատեսված արարքը կատարելու համար և նշանակել տուգանք 100․000 ( հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում`ՀՀ ֆինասների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081298 հաշվարկային հաշվին:
3. Նախազգուշացնել «Առողջ սունկ» ՍՊ ընկերության տնօրեն Արեգ Ազոյանին՝ չվերսկսել նշված հողամասում իրականացվող ընդերքօգտագործման հետ կապված գործողությունները , ՀՀ օրենսդրությամբ և օրենքով սահմանված կարգով դիմել Տաշիրի համայնքապետարան նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար։
4. Սույն որոշումը ուժի մեջ մտնելու օրվանից կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6.Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելու օրվան հաջորդ օրվանից: