Այսօր: Կիրակի, 25 Մայիսի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



24 մայիսի 2025 թ.

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ՄԵԾԱՎԱՆ ԳՏՆՎՈՂ 06-074-0008-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Սպարտակ Բաղդասարի Խաչատրյանի (անձնագիր՝ 62 03 093672, տրված 04.11.2003թ.) դիմումը (մուտք՝ 15/05/2025ՔԴ-464-25), Տաշիր համայնքի ղեկավարի կողմից՝ 02 ապրիլի 2025թվականին տրված քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի (գրանցամատյան՝ 1547) վկայագիրը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,10342 հա բնակելի կառուցապատման հողամասը և որ բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և այն որ շինությունները կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը` 1967-1990թթ-ին

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Օրենքի ուժով ճանաչել Սպարտակ Բաղդասարի Խաչատրյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան, 06-074-0008-0001 կադաստրային ծածկագրում գտնվող 0,10342 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3. Օրենքի ուժով ճանաչել Սպարտակ Բաղդասարի Խաչատրյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան, 06-074-0008-0001 կադաստրային ծածկագրում գտնվող 0,10342 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝42f5e6b1-0b21-4582-a212-ffe8c5303b20



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner