Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48 և 76, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբեր 28-ի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» թիվ 1477-Ն որոշումով և հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի արոտավայրերի և խոտհարքերի օգտագործման համար վճարի չափը սահմանելու մասին» N 62-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով Տաշիր համայնքի սեփականությունը հանդիսացող 06-008-0394-0088 կադաստրային ծածկագրով 7.0 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 2-րդ կարգի խոտհարքը վարձակալությամբ տրամադրել Յուրիկ Բեգլարի Բաղդասարյանին:
2.Յուրիկ Բեգալարի Բաղդասարյանի հետ կնքել խոտհարքի վարձակալության պայմանագիր 3 տարի ժամկետով, տարեկան 56000 (հիսունվեց հազար) ՀՀ դրամ վարձավճարով։