Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 11
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

05 հունիսի 2023 թվականի N 11

«ՔԱՐԱԼԵՌ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՏՈՎԿԱՅԻ ԲԱԶԱԼՏՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ /3-ՐԴ ՓՈՒԼ/:

2023թ. հունիսի 5-ին, ժամը՝ 12:00-ին, ՀՀ Լոռու  մարզի Տաշիրի համայնքապետարանի շենքում տեղի  ունեցավ <<ՔԱՐԱԼԵՌ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Սարատովկայի բազալտների հանքավայրի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ  /3-րդ փուլ/
Հանրային քննարկումներին մասնակցում էին ՀՀ Լոռու  մարզի Տաշիրի համայնքի ղեկավար Է. Արշակյանը, <<ՔԱՐԱԼԵՌ>> ՍՊԸ-ի տնօրեն Ա. Մովսիսյանը, ընկերության բնապահպանական խորհրդատու ԶԶուռնաչյանը և համայնքի բնակիչներ:

Ելույթ ունեցան
ՀՀ Լոռու  մարզի Տաշիրի համայնքի ղեկավար ԷԱրշակյանը նշեց, որ համայնքում իրականացնում են 3-րդ հանրային քննարկումները: Համայնքը պատշաճ ծանուցված է, ամեն ինչ նորմայի սահմաններում է, մենք շահագրգռված ենք, որ իրակացնեն հանքարդյունահանման աշխատանքներ, որ որոշակի ընտանիքներ աշխատեն, բարելավվի համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Ընկերության տնօրենը ներկայացրեց ՀՀ օրենսդրությունը, որ համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի բոլոր հանքավայրերի  երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության  փորձաքննության 2 փուլով 4 հանրային քննարկումների իրականացմամբ: Այս հանրային քննարկմամբ տեղեկացնում ենք, որ  ընկերությունը  ստացել է լիազոր մարմնի կողմից տեխնիկական առաջադրանք։
Ելույթ ունեցան համայնքի բնակիչներ ովքեր միաձայն ողջունեցին նախատեսվող գործունեությանը։
Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ մասնակիցները որոշեցին հավանություն և նախնական համաձայնություն տալ <<ՔԱՐԱԼԵՌ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Սարատովկայի բազալտների հանքավայրի շահագործման աշխատանքներին:
Կից ներկայացվում է մասնակիցների ցանկը` 1 թերթ:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner