Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով ՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է. 1․ Լուծարել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի ենթակայության «Տաշիրի համայնքի քաղաքային տնտեսությունը սպասարկող հիմնարկ» բյուջետային հիմնարկը: 2. Օրենքով սահմանված կարգով դիմել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին «Տաշիրի համայնքի քաղաքային տնտեսությունը սպասարկող հիմնարկ» բյուջետային հիմնարկը հաշվառումից հանելու (գործունեության դադարման) համար: |