Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասով,ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ 
 Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող, Տաշիր համայնքի Մեդովկա գյուղում գտնվող 0,08164 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 06-072-0218-0009) գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը նվիրատվության կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։  2 ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։   |