Այսօր: Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 217
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 օգոստոսի 2026 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԱՎԹԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1․ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

 ՀՀ քաղաքաշինության , տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի   և ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի կողմից կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ  «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանը, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի  իրավահարաբերության ծագման պահին գործող 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի սահմանած պահանջները խախտելով, առանց համապատասխան թույլտվության և հողօգտագործման իրավունքի,ինքնակամ զավթել է համայնքային սեփականություն հանդիսացող 06-092-0007-0004 ծածկագրով  հողամասը և չի վերացրել դրա հետևանքները, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100․000 (հարյուր հազար) ՀՀ դրամ։

Նշված փաստի պատճառով 2026  թվականի հուլիսի 20-ին «Վարչարարությանն հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի և 34-րդ հոդվածով սահմանած կարգով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։ 

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանը նախազգուշացվել է հողամասն ազատելու և նախկին տեսքին բերելու մասին: Լրացուցիչ կատարված տեղատեսության արդյունքում պարզվել է, որ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանի կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու ուղղությամբ:

2․«Վարչարարությանն հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․

 Տաշիրի համայնքի Պրիվոլնոյե բնակավայրի վարչական տարածքում «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանը առանց համապատասխան թույլտվության և հողօգտագործման իրավունքի,ինքնակամ զավթել է համայնքային սեփականություն հանդիսացոզ հողամասը և չի վերացրել դրա հետևանքները; Նշված փաստական հանգամանքը հաշվի առնելով 2026 թվականի հուլիսի 17-ին « Վարչարաության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակում 2026 թվականի օգոստոսի 17-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանը (հիմք՝ 21.07.2026-ի փոստային անդորրագիր) : (Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանի բացակայությամբ):

 

17․08․2026-ին «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանի ներկայացուցիչ Նվեր Սերոբյանը ներկայացրել է գրավորն  դիրքորոշում ,վ վարձակալության պայմանագիր և վարձակալության իրավունքի գրանցման վկայական, որոնք վերաբերում են 06-092- 0112-0004 ծածկագրով հողամասին։  

3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

  ՀՀ քաղաքաշինության , տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  արձանագրությունը․, Տաշիրի համայնքի Պրիվոլնոյե  բնակավայրի վարչական ղեկավարի  կողմից 17.08.2026-ին կազմված թիվ 3/1 արձանագրությունը և տեղազննության ակտը:

Համաձայն « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը,օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Հայաստանի հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում ,կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերով ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր,ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ իրավախախտում թույլ տված անձանց՝ օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ինքնակամ զբաղեցրած հողամասերը վերադարձվում են դրանց սեփականատերերին, օգտագործողների՝ առանց հողային օրենսդրությունը խախտողների կողմից այդ հողամասերի ապօրինի օգտագործման ժամանակահատվածում կատարված ծախսերի հատոջցման: Տվյալ դեպքում «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանը  Տաշիր համայնքի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության և հողօգտագործման իրավունքի ինքնակամ զավթել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը և չի վերացրել դրա հետևանքները: Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող  48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը դրա հետևանքները չվերացնելը՝ -առաջացնում է տուգանքի նշանակում ՝սահմանված նվազագայույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

 Ելնելով վերոգրյալից ,հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության , տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  կազմած արձանագրությունը, Տաշիր համայնքի Պչիվոլնոյե բնակավայրի վարչական ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջների հատկանիշներով նախատեսված «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանի կողմից վարչական իրավախատում կատարելու հիմքով 2026 թվականի օգոստոսի 17-ին կազմած 3/1 արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով, 116-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումենրի մասին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով , 219.1-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ պարբերություններով, 35-րդ հոդվածի 2-րդ պարբերությունով, 37-րդ, 281-րդ, 282-րդ և 283-րդ հոդվածներով, «Վարչարաության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով , 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով , 53-րդ, 58-60-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով՝ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանին  ենթարկել վարչական պատասխանատվության Հյասատանի Հանրապետության վարչական իրավախատումենրի մասին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով նախատեսված արարքը կատարելու համար և նշանակել տուգանք 100000 (  հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում`ՀՀ ֆինասների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081298 հաշվարկային հաշվին:
3.Տաշիր համայնքի վարչական տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող  «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Եսայանի կողմից զավթած տարածքն ազատել,իսկ դրա հետևանքները վերացնել:
4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6.Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելու օրվան հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner