Հիմք ընդունելով «Վեսնա» արտադրական կոոպերատիվի տնօրեն Լյովա Սուքիասյանի 2025 թվականի հունվարի 16-ի N33-25 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի, Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25 -ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքրերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 120-Ն որոշումով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Երևանյան փողոց, թաղամաս 1 հասցեում գործող «Վեսնա» արտադրական կոոպերատիվի տնօրեն Լյովա Սուքիասյանի հայտը բավարարել և տալ 2025 թվականի համար սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: