Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող, ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Մեծավան հասցեում գտնվող 3,464 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 06-074-0374-0049) գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողամասը նվիրատվության կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը: 2. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ |