Հիմք ընդունելով Միսակ Արմենակի Բաղդասարյանի (անձնագիր AT0377321, տրված` 06.02․2020-ին) դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ N 28072025-06-0056 վկայականը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից կազմված հատակագիծը, կադաստրի կոմիտեում հաշվառված թիվ 2024WQBAQ9 ծածկագիրը, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ Կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշումով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով,«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ կետերով, 13-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, հաշվի առնելով, որ Տաշիր համայնքի Լեռնահովիտ բնակավայրում գտնվող 06-039-0071-0009 կադաստրային ծածկագրով հողամասի վրա 2020 թվականին ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Տաշիր համայնքի Տաշիր քաղաքում գտնվող, 06-039-0071-0009 կադաստրային ծածկագրով 0.153994 հա. մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 60.6 քմ մակերեսով անասնաշենքը ճանաչել օրինական։
1) Անասնաշենք՝ 60.6 քմ մակերեսով
2․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հատակագիծը։
3․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Միսակ Արմենակի Բաղդասարյանի (ծնվ՝ 01.09.1958թ.) սեփականության իրավունքը։
4․Միսակ Արմենակի Բաղդասարյանին՝
1) համայնքային բյուջե վճարել 19 490 (տասնինը հազար չորս հարյուր ինսուն) ՀՀ դրամ օրինականացման վճար (հաշվեհամար՝ 900275081124),
2) Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: