Այսօր: Կիրակի, 26 Հուլիսի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



29 հուլիսի 2026 թ.

ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   1․ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան
 ՀՀ քաղաքաշինության , տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի   և ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի կողմից կատարված ստուգումների արդյունքում պարզվել է , որ Լևոն Բաղդասարյանը համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող 06-0008-0136-0008 ծածկագրով հասարակական կառուցապատման  նպատակային նշանակության հողատեսքի  հողամասն առանց նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթերի առկայության ծանրաբեռնվել է բջջային կապի աշտարակով։  Նշված վարչական իրավախախտման   համար օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100․000 (հարյուր հազար) ՀՀ դրամ։

Նշված փաստի պատճառով 2026 թվականի հուլիսի 17-ին «Վարչարարությանն հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի և 6-րդ գլուխում սահմանած կարգով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։
 ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կողմից Լևոն Բաղդասարյանը զգուշացվել է    ՀՀ օրենսդրությամբ և օրենքով  սահմանված կարգով  Տաշիրի համայնքապետարան նշված հողամասերի նպատակային նշանակության փոփոխության համար դիմելու վերաբերյալ։

 «Վարչարարությանն հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․

Ադամ Ալեքսանյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող 06-0008-0136-0008 ծածկագրով հասարակական կառուցապատման  նպատակային նշանակության հողատեսքի  հողամասն  առանց նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթերի առկայության ծանրաբեռնվել է բջջային կապի աշտարակով։

 2026 թվականի հուլիսի 17-ին  Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակում 2026 թվականի հուլիսի 29-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Լևոն Բաղդասարյանը (հիմք՝ 21․07․2026-ի փոստային անդորրագիր) : (Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված  Ադամ Ալեքսանյանի բացակայությամբ):

2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

ՀՀ քաղաքաշինության , տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի արձանագրությունը,
Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցների կողմից  կազմած տեղազննության ակտը և     Տաշիրի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքով հարուցված  N 2/3 վարչական վարույթի լսումների արձանագրությունը։  

 

  Համաձայն « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը,օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Հայաստանի հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն՝ համայնքի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ. հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ. 

 2-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում , կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերով ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր,ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ իրավախախտում թույլ տված անձանց՝ օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: 

  Ելնելով վերոգրյալից , հիմք ընդունելովՀՀ քաղաքաշինության , տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի արձանագրությունը և  Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների հատկանիշներով նախատեսված Լևոն Բաղդասարյանի կողմից վարչական իրավախատում կատարելու հիմքով հարուցված N 2/3 վարչական վարույթի շրջանակում  2026 թվականի հուլիսի 29-ին կայացված լսումների նիստի արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով, 115-րդ հոդվածի , Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումենրի մասին օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի, 219.1-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ պարբերություններով, 37-րդ, 281-րդ, 282-րդ և 283-րդ հոդվածներով, «Վարչարաության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով, 30-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետով , 53-րդ, 58-60-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝

1. Լևոն Բաղդասարյանին ենթարկել վարչական պատասխանատվության Հյասատանի Հանրապետության վարչական իրավախախտումենրի մասին օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի  պահանջներով նախատեսված արարքը կատարելու համար և նշանակել տուգանք 100․000 ( հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում`ՀՀ ֆինասների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081298 հաշվարկային հաշվին:
3. Նախազգուշացնել Լևոն Բաղդասարյանին  ՀՀ օրենսդրությամբ և օրենքով  սահմանված կարգով դիմել Տաշիրի համայնքապետարան նշված հողամասերի նպատակային նշանակության փոփոխության համար։
4. Սույն որոշումը ուժի մեջ մտնելու օրվանից կարող է վարչական կարգով բողոքարկվել  դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6.Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելու օրվան հաջորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner