Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետով, « Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1ին կետով, 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 24-ի N1329-Ն որոշումը
Տաշիր համայնքի ավագանին որոշում է 1. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքի համար 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանումը փոխել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի համար 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն»: 2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի համար 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի: 3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի հանրապետության լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2011 թվականի նոյեմբերի 18-ի N73-Ա որոշումը: |