Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Տաշիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Թույլատրել Հայաստանի Հանարպետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող քաղաք Տաշիր, Դպրոցականների փողոց, բշ 10, բնակարան 40 հասցեում գտնվող անշարժ գույքը ( 63,1 քմ մակերեսով 2 սենյականոց բնակարան՝ վկայական N1687837) օտարել աճուրդով; 2․Գույքի մեկնարկային գինը սահմանել 2700000 (երկու միլիոն յոթ հարյուր հազար) դրամ՝ համաձայն «Մար-Մոս» ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի գնահատման հաշվետվության (Որակավորման վկայական NԳԳ-2022-61): |