Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով և 8-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքապետարան դիմած քաղաքացու դիմումը ՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է. 1. Սահմանել փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն՝ 1) ՀՀ, Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Էրեբունի փողոց, բշ 6, բնակարան 31 հասցեի բնակիչ Պարտեզ Խաչատրյանին (ՀՎՀՀ՝ 18752486, ՀԾՀ՝ ) ազատել Տաշիր համայնքում հաշվառված ԲՄՎ520Ի (BMW 520I) մակնիշի, 03OL933 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի 63266 ( վաթսուներեք հազար երկու հարյուր վաթսունվեց) դրամ : 2. Փոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնության մասով փոխադրամիջոցի գույքահարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից կատարել վճարում: 3 Սույն որոշման 1-ին ենթակետով սահմանված արտոնությունները կիրառել գույքահարկի գծով պարտավորությունների ապառքը (մայր գումարը) 2024 թվականի փետրվարի 28-ը ներառյալ մարելու դեպքում: |