Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Նորիկ Վաղոյի Բաղդասարյանին և Նվարդ Շմավոնի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 21102026-06-0029, տրված 21.10․2026թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 28․10.2026թ.-ի Թիվ ՔԴ-953-26)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Նորիկ Վաղոյի Բաղդասարյանին և Նվարդ Շմավոնի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-008-0353-0020 կադաստրային ծածկագրով 0,251 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները