Այսօր: Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 ապրիլի 2026 թ.

ԼՈՌՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔԻ 06-008-0237-0014 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.10502 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Նամիկ Արտաշեսի Գուլյանցի  (ծնված՝ 04.10.1971թ․) դիմումը, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 11092018-06-0066 վկայականը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 2026JYAXDC, «ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳԸԱՆ» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով,«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ կետերով, 13-րդ կետի «ա»  ենթակետերով, հաշվի առնելով, որ Տաշիր համայնքի Տաշիր քաղաքում գտնվող 06-008-0237-0014 կադաստրային ծածկագրով 0.10502 հեկտար մակերեսով հողամասի վրա 2006-2020 թվականերին ինքնակամ կառուցված բնակելի նշանանակության շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,

ՈՐՈՇՈՒՄ ԷՄ

1․ Տաշիր համայնքի Տաշիր քաղաքում գտնվող, 06-008-0237-0014 կադաստրային ծածկագրով 0.10502 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 136.13 քմ. ընդհանուր մակերեսով բնակելի տան և 3.22 քմ. ընդհանուր մակերեսով պարիսպները ճանաչել օրինական համաձայն շինությունների բնութագրի։

2․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հատակագիծը, փաստացի չափագրման արդյունքում հողամասի մակերեսը կազմում է 0,10502 հա։

3․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Նամիկ Արտաշեսի Գուլյանցի սեփականության իրավունքը։

4․ Նամիկ Արտաշեսի Գուլյանցին պարտավորեցնել՝

1) համայնքային բյուջե վճարել 143 310 (մեկ հարյուր քառասուներեք հազար երեք հարյուր տասը) ՀՀ դրամ (հաշվեհամար՝ 900275081124) օրինականացման վճար:

2) ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner