Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության N286 որոշումով հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարաության օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակաման թույլտվություն № ՇԱԹ -29/700 (տրված 27.03.2024-ին )
Տաշիր համայնքի ավագանին որոշում է ՝
1. Հայաստանի Հանարպետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող, ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գյուղ Սարատովկա, թիվ 1/1 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տամադրված 0.05449 հա մակերեսով (կադաստրայիան ծածկագիր՝ 06-099-0207-0028) հողամասը առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 20 տարի ժամկետով, տրամադրել «Քարալեռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` տարեկան 2000 (երկու հազար) ՀՀ դրամ վարձավճարով:
2. Հայաստանի Հանարպետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող, ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գյուղ Սարատովկա, թիվ 4 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տամադրված 0.0842 հա մակերեսով (կադաստրայիան ծածկագիր՝ 06-099-0207-0030) հողամասը առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 20 տարի ժամկետով, տրամադրել «Քարալեռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` տարեկան 2500 (երկու հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամ վարձավճարով:
3. Հայաստանի Հանարպետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող, ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գյուղ Սարատովկա, 7-րդ փողոց, թիվ 3 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տամադրված 1,12319 հա մակերեսով (կադաստրայիան ծածկագիր՝ 06-099-0207-0019) հողամասը առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 20 տարի ժամկետով, տրամադրել «Քարալեռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` տարեկան 29000 (քսանինը հազար) ՀՀ դրամ վարձավճարով:
4. «Քարալեռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման:
5. Վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում: