Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-26/15» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 2026թ. փետրվարի 23-ի N 2 արձանագրության արդյունքները, հիմք ընդունելով, որ «ԱՁ ՌՈԼԱՆԴ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ»-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ստորագրված պայմանագիրը և պայմանագրի ու որակավորման ապահովման տուժանքի մասին համաձայնագրերը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. «ԱՁ ՌՈԼԱՆԴ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ»-ի հետ կնքել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կարիքների համար գովազադային էկրանների տեղադրման և սպասարկման ծառայությունների մատուցման «ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-26/15» ծածկագրով պետական գնման պայմանագիր: