Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Արամայիս Գուրգենի, Մանյակ Սահակի, Լիլիթ Արամայիսի, Սուրեն Արամայիսի Պետրոսյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 17012025-06-0010, տրված 17.01.2025թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 23․01.2025թ.-ի Թիվ ՔԴ-78-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Արամայիս Գուրգենի, Մանյակ Սահակի, Լիլիթ Արամայիսի, Սուրեն Արամայիսի Պետրոսյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0281-0025 կադաստրային ծածկագրով 0,17345 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: