Ղեկավարվելով Հայստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի և Կարեն Վահանի Ստեփանյանի միջև կնքված հողամասերի վարձակալության պայմանագրերը և Կարեն Վահանի Ստեփանյանի դիմումը ( մուտք՝ 21.10.2026-ի ՔԴ919-26)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Թույլատրել Կարեն Վահանի Ստեփանյանին ՀՀ Լոռու մարզ Տաշիր համայքնի սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրել ենթավարձակալության
« Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ համաձայն հավելվածի:
2. Ենթավարձակալության պայմանագրերը չեն կարող կնքվել վարձակալության պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
3. Ենթավարձակալության պայմանագրերի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի մասին կանոնները:
4. Կարեն Վահանի Ստեփանյանին՝՝ կնքված ենթավարձակալության պայմանագրերի օրինակները 10-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարան: